ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Դեպի ընտրություն

Դեպի ընտրություն
23.04.2026 | 12:11

Սրտի տրոփով սպասում եմ հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի ընտրություններին։ Հաջորդ օրը մենք կունենանք կա՛մ Հայաստան, կա՛մ թուրքահայաստան։

Հինգ դար թուրքն իշխել է Պատմական Հայաստանում։ Հինգ դար նա վարել ու ցանել է, և ոչ միայն գարի ու կորեկ... Արյան գենետիկ կանչը շատերի ենթագիտակցության մեջ է, իսկ այն, ինչ ենթագիտակցական է, չի գիտակցվում։

Ո՞վ կհաղթի. իսկական հայի անխաթար արյո՞ւնը, թե՞ խաթարված արյան լերդածոր ավիշը...

Ցույց կտա ընտրությունը։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

22.04.2026 թ.

Դիտվել է՝ 299

Մեկնաբանություններ